Ասադը Սիրիայի նոր արտգործնախարար է նշանակել
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նշանակել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի գրասենյակին:
Այսպիսով, այս պաշտոնում նշանակվել է երկրի արտաքին գործերի նախկին փոխնախարար Ֆեյսալ Միկդադը:
Բացի այդ, նրա տեղակալ է նշանակվել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Իր հերթին, դեսպան Բասսամ Սաբբահը նշանակվել է նրա փոխարեն: