Բրիտանիան կարող է «քովիդային անձնագրեր» ներդնել․ The Sunday Times
Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար «քովիդ անձնագրերի» ներդրման հարցը: Այս մասին գրում է The Sunday Times թերթը՝ հղում կատարելով թագավորության կառավարության աղբյուրներին:
Ինչպես գրում է թերթը, այս միջոցը թույլ կտա արդեն պատվաստվածներին ավելի ազատ տեղաշարժվել երկրում, ներառյալ գործուղումները:
Համապատասխան որոշման մասին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է հայտարարել երկուշաբթի, նոյեմբերի 23-ին:
Ակնկալվում է, որ Ջոնսոնը դեկտեմբերի 2-ից կհայտարարի նաև ազգային կարանտինի ավարտի և տեղական սահմանափակումներին վերադառնալու մասին: