Կարեւոր երեւույթներ՝ ցանկացած հարաբերություններում
1. Մշտական վստահություն
Սա ամենեւին չի նշանակում անընդհատ կարդալ զուգընկերոջ հեռախոսային հաղորդագրությունները՝ վստահ լինելու համար, որ նա չի խաբում: Ընդհակառակը, վստահել նշանակում է նույնիսկ կարիք չունենալ ստուգել նրա հեռախոսը կամ համակարգիչը:
2. Շփվելու ունակություն
Բոլորը գիտեն, որ շփումն առանցքային է ամուր հարաբերություններ կառուցելու ճանապարհին: Բայց շատ ավելի հեշտ է այդ մասին խոսել, քան անել: Իսկ իրականում մենք բավական հաճախ ակնկալում ենք, որ զուգընկերը մեզ առանց խոսքի էլ կհասկանա: Արդյունքը կանխատեսելի է:
3. Կոնֆլիկտները հարթելու ունակություն
Երբ վեճ է բռնկվում, հարկավոր է կարողանալ իրավիճակին նայել զուգընկերոջ տեսանկյունից: Դա լավագույն միջոցն է հասկանալու, թե ինչ է զգում դիմացինը, ինչից է դժգոհ եւ, ամենակարեւորը, ինչպես փոխզիջման հասնել եւ արագորեն հարթել կոնֆլիկտը:
4. Միմյանցից անկախություն
Երբ հարաբերությունների մեջ ես, հեշտ է կորցնել կապն արտաքին աշխարհի հետ եւ ամբողջ ժամանակը ծախսել զուգընկերոջ համար: Սակայն ուժեղ զույգերը հասկանում են միմյանցից հանգստանալու կարեւորությունը, այդ պատճառով երբեմն յուրաքանչյուր իր գործերին է ժամանակ տրամադրում:
5. Նույնանման հետաքրքրություններ
Բարոյական եւ ֆինանսական արժեքները չափազանց կարեւոր են երկարատեւ հարաբերությունների համար եւ հաջողված միության գրավականն են: Բարոյական արժեքները բնորոշում են քո անձը, իսկ ընդհանուր ֆինանսական հետաքրքրությունները երաշխավորում են ընտանեկան բյուջեի հողի վրա կոնֆլիկտների բացակայությունը: