Ֆրանսիան մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Ֆրանսիայի իշխանությունները նոյեմբերի 22-ին և 27-ին մարդասիրական օգնություններով ինքնաթիռներ կուղարկեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար: Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է Երևանում ֆրանսիական դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
«Այս կիրակի Ֆրանսիայի կառավարության կողմից Երևան կժամանի մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը: Երկրորդ ինքնաթիռը Երևանում կլինի նոյեմբերի 27-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տվյալ օգնությունը Ղարաբաղը կստանա զուգահեռ այլ ծրագրերով, որոնք իրագործվում են տարբեր ասոցիացիաների և Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: