Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների ակտիվ ներկայացուցիչների հետ
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը հայտնում է, որ գրասենյակը սկսել է երկխոսություն սփյուռքի տարբեր համայնքների հետ:
Հետապատերազմյան խնդիրները քննարկելու և համատեղ աշխատանքի համակարգման նպատակով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների մի խումբ ակտիվ ներկայացուցիչների հետ:
Երկու ժամից ավելի տևած քննարկման ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել լիովին ներգրավված լինել Հայաստանի և Արցախի վերականգնման և զարգացման, պատերազմի հետևանքների վերացման, վիրավորների ապաքինման, կարիքավոր ընտանիքներին աջակցման գործընթացներին:
Բոլոր միակամ են եղել, որ այս պայմաններում ամենակարևորը միասնականությունն ու Հայաստանում կայունության հաստատումն է: