Թուրք զինվորականները ՌԴ-ի հետ համատեղ մեկ տարի կաշխատեն Ղարաբաղի հարցով կենտրոնում
Թուրք զինվորականները Ռուսաստանի հետ համատեղ մեկ տարի կաշխատեն մշտադիտարկման կենտրոնում՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման հարցով: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
«Մեր զինվորականները Ռուսաստանի հետ համատեղ մեկ տարի կաշխատեն կենտրոնում»,- ասել են թուրքական գերատեսչությունում:
Շաբաթ օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս զինվորականները կուղարկվեն Ադրբեջան, ցամաքային զորքերը արդեն նախապատրաստված են: