Պուտինը պատմել է՝ ինչպես է կազմվել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը
Ռուսաստանը միայն միջնորդի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը կնքելու գործում եւ ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորություններ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռուսաստանն ունեցել է միայն միջորդի դեր եւ այդ փաստաթղթի շրջանակում ստանձնել կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պատրավորություններ: Այն, ինչ մենք այժմ անում ենք»,-հայտարարել է Պուտինը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Նա ընդգծել է, որ համաձայնագրի հեղինակները երեք կողմերն են՝ ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը:
«Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա արել ենք երեքով՝ ես, բնականաբար, նախագահ Ալիեւն ու վարչապետ Փաշինյանը: Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ, ըստ էության, դա երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն էր»,-պարզաբանել է ՌԴ նախագահը: