Թրամփը մեղադրել է «ֆեյքային ԶԼՄ-ներին» COVID-19-ի անվերահսկելի տարածման փաստի մասին լռելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է «ֆեյքային ԶԼՄ-ներին» ամբողջ աշխարհում COVID-19-ի անվերահսկելի տարածման փաստի մասին լռելու մեջ:
«Ֆեյքային ԶԼՄ-ները չեն բարձրաձայնում փաստը, որ Covid-ը անվերահսկելի կերպով տարածվում է ամբողջ աշխարհում, եւ ոչ միայն ԱՄՆ-ում: Ես մասնակցել եմ այսօր առավոտյան G-20-ի վիրտուալ հանդիպմանը, որի ընթացքում գլխավոր թեման Covid-ն էր: Մենք կարճ ժամանակում կբուժվենք, հատկապես մեր պատվաստանյութերի միջոցով»,-գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ֆեյքային ԶԼՄ-ները մշտապես «մոռանում» են նշել, որ Covid-ի հետեւանքով շատ ավելի քիչ մարդ է մահանում: Դա շնորհիվ մեր առաջատար թերապիայի եւ մեր հիանալի բժիշկների ու առաջնագծի աշխատակիցների ստացած գիտելիքների»,-հավելել է նա իր մեկ ուրիշ թվիթում: