Եվրահանձնաժողովի նախագահը G20-ի երկրներին կոչ է արել 4,5 մլրդ դոլար ներդնել կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության մեջ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը G20-ի երկրներին կոչ է արել 4,5 միլիարդ դոլար ներդնել ACTAccelerator-ի նախաձեռնության մեջ՝ մինչ 2020 թվականի վերջը կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
«Պատվաստանյութերը կօգնեն աշխարհին հաղթահարել համավարակը: G20-ի գագաթաժողովում ես կոչ արեցի մինչեւ 2020թ. վերջը 4,5 միլիարդ դոլար ներդնել ACTAccelerator-ի մեջ՝ COVID19-ի համար ամենուր թեստեր, բուժումներ եւ պատվաստանյութեր ձեռք բերելու եւ առաքելու համար: Մենք պետք է ցույց տանք գլոբալ համերաշխություն ACTogether-ի հետ»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: