Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով հանգստյան օրերին պարետային ժամ կսահմանվի
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով նոյեմբերի 22-ից կրկին պարետային ժամ է հայտարարվել, հաղորդում է ТАСС-ը:
Պարետային ժամ գործելու է միայն շաբաթ և կիրակի օրերին`22:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ըստ սահմանված կարգի` տեղական ժամանակով 20:00-ից Անկարայում անտվտանգության ու սահմանափակումների պահպանման հսկողությունը կուժեղացվի:
Չանկա քաղաքում ոստիկանական հսկիչ կետեր են գործում, որտեղ իրավապահները վարորդների փաստաթղթերն են ստուգում և հստակեցնում ուղևորության նպատակը:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն`վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել` վարակման` 5 532 դեպք, մահվան 141 դեպք է գրանցվել: