Մոսկվայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 8300 մարդ է մահացել. ТАСС
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 75 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 8308 մարդ է մահացել:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 547 000 դեպք է գրանցվել, 400 300 վարակակիր ապաքինվել է:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: