Թուրքիան մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ է գրանցել
Թուրքիան շաբաթ օրը համավարակի ընթացքում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցել: Այս մասին են վկայում Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 152 214 թեստ, հայտնաբերվել է (կորոնավիրուսի վարակի) 5532 դեպք: 135 մարդ մահացել է: Այժմ մահացածների ընդհանուր թիվը 12 219 է, իսկ վարակվածներինը՝ 440 805»,- ասվում է առողջապահության նախարարության ամենօրյա ամփոփագրում։ Վարչությունը հավելել է, որ ապաքինվել է 370 825 մարդ:
Ավելի վաղ երկրում կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ աճը գրանցվել էր ապրիլի 11-ին, երբ հայտնաբերվել էր 5138 նոր դեպք: