ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է կորոնավիրուսով վարակված որդու ինքնազգացողության մասին
«Իմ որդի Դոնալդն իրեն շատ լավ է զգում: Շնորհակալություն»- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսերի որդին վարակվել է նոր կորոնավիրուսով, նա ինքնամեկուսացել է:
«Շաբաթվա սկզբին Դոնի թեստը ցույց տվեց դրական արդյունք, որից հետո նա կարանտինի մեջ է իր քոթեջում»,- ասել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու ներկայացուցիչները: «Նա ախտանիշներ չի ունեցել եւ լիովին հետեւում է COVID-19-ի վերաբերյալ բժշկական խորհրդատվությանը»:
Թրամփ-կրտսերն իր հոր Trump Organization ընկերության փոխնախագահներից է:
Ամերիկացի առաջնորդը հոկտեմբերի 2-ի գիշերը Twitter-ում հայտնել էր, որ իր ու իր կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ օրը ավելի ուշ պետության ղեկավարը գնացել էր Մերիլենդ նահանգի Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն: Հոկտեմբերի 5-ին նախագահը դուրս էր գրվել հիվանդանոցից եւ վերադարձել էր Սպիտակ տուն: Ավելի ուշ Թրամփին բուժող բժիշկը հայտնել էր, որ նախագահի կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է:
Ինչպես նշել էր ԱՄՆ նախագահը, իր կրտսեր որդի Բարոնը նույնպես վարակված է: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ իր որդին դա շատ հեշտ է տարել եւ, հավանաբար, չի էլ նկատել, որ ինքը վարակված է:
Վերջին ամիսներին վիրուսը հայտնաբերվել է նաեւ ԱՄՆ վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ: