Գվարդիոլա. Պրեմիեր լիգան ինձ ավելի ուժեղ է դարձրել
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Պրեմիեր լիգա տեղափոխությունն իրեն ավելի ուժեղ մասնագետ է դարձրել:
«Անգլիական ֆուտբոլը տարբերվող է: Այստեղ իսկական պայքար է գնում, իսկ նման առաջնությունում մարզիչների գործն էլ ավելի բարդ է:
Պրեմիեր լիգան ինձ ավելի հզոր է դարձրել: Մտադիր եմ դեռ երկար շարունակել աշխատանքս այստեղ»,- կատալոնացի մասնագետի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:
Խոսեպ Գվարդիոլան 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, 3 անգամ հաղթել է Անգլիական լիգայի գավաթում ու մեկ անգամ դարձել Անգլիայի գավաթակիր: Նրա գլխավորությամբ մանչեսթերցիներն անցկացրել են 245 հանդիպում և տարել 181 հաղթանակ: