Ռուսաստանը «Մագնիտսկու գործով» պատժամիջոցներ է կիրառել բրիտանացիների դեմ
Ռուսաստանը, պատասխանելով Մագնիտսկու գործով Լոնդոնի պատժամիջոցներին, անձնական սահմանափակումներ է մտցրել Բրիտանիայի 25 ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում:
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ «Էրմիտաժ կապիտալի» աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ կապված բոլոր հարցերի շուրջ Մոսկվան մեկից ավելի անգամ է ներկայացրել սպառիչ մեկնաբանություններ և բացատրություններ, որոնք Մեծ Բրիտանիայում «նախընտրում են չնկատել»:
«Բրիտանական իշխանությունների անբարյացակամ գործողություններին ի պատասխան և փոխադարձության սկզբունքի հիման վրա ռուսական կողմը որոշում կայացրեց անձնական պատժամիջոցներ կիրառել Բրիտանիայի 25 ներկայացուցիչների նկատմամբ, որոնց մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնություն», – ասել է ԱԳՆ-ն: