«Բավարիան» միավորներ կորցրեց
Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալյանս-Արենա» ստադիոնում ընդունել էր «Վերդերին»:
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը չկարողացավ հաղթանակ տանել: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
«Բավարիայի» կազմից գոլի հեղինակ դարձավ Կինգսլի Կոմանը, իսկ «Վերդերի» միակ գոլը խփեց Մակսիմիլիան Էգեշտայնը:
«Բավարիան» այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 19 միավորով: «Վերդերն» ունի 11 միավոր և 9-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Բավարիա» - «Վերդեր»՝ 1:1
Կինգսլի Կոման, 62 - Մակսիմիլիան Էգեշտայն, 45