«Ինտերը» փոխարինող է փնտրում Էրիկսենին
Միլանի «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ամեն գնով ազատվել թիմի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենից:
Football Italia-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» Էրիկսենի տրանսֆերային իրավունքը կառաջարկի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին՝ փորձելով ձեռք բերել փարիզյան ակումբի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին:
«Ինտերի» ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը:
Դանիացի ֆուտբոլիստն «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից»: