Անաստասիա Գալուստյանի առաջին ելույթը նոր մրցաշրջանում
Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը առաջին ելույթն է ունեցել նոր մրցաշրջանում:
21-ամյա մարզուհին մասնակցում է Rostelecom Cup 2020 մրցաշարին, որը Մեծ մրցանակի մոսկովյան փուլն է:
Կարճ ծրագրում Անաստասիա Գալուստյանը հավաքել է 52,06 միավոր և գրավել վերջին՝ 11-րդ տեղը: Մրցմանը հայտավորված 12 մարզուհիներից մեկը հանդես չի եկել:
Անաստասիա Գալուստյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է մրցաշարում: