Ալիևն ու Շոյգուն քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում կարգավորման մասին հայտարարության իրականացման ընթացքը:
«Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը բարձր է գնահատել Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրագործման ընթացքն ու ռուս խաղաղապահների գործողությունները»,-նշում է տեղեկատվական գործակալությունը:
«Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է: Համոզված եմ՝ այդպես կլինի նաեւ հետագայում»,-հայտարարել է Սերգեյ Շոյգուն Ալիեւի հետ հանդիպման ժամանակ: