Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան հնարավոր այցի մասին
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սայեդ Հաթիբզադեն տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Հայաստան հնարավոր այցի մասին, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ քննարկվում է Հայաստան Զարիֆի այցը, եւ, հնարավոր է, որ մոտ ժամանակներս ԱԳՆ ղեկավարը հանդիպի ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հետ:
Հաթիբզադեն հավելել է, որ ծրագրվող այցի շրջանակում կկայանա տարածաշրջանային հարցերի եւ համագործակցության ընդլայնման շուրջ քննարկում: