Դատախազությունը հարցում է ներկայացրել Իվանկա Թրամփի հնարավոր եկամուտների մասին
Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությունը եւ Մանհեթենի շրջանային դատախազությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկերի մասին հետաքննության շրջանակում հարցում է ներկայացրել վճարումների տվյալների վերաբերյալ, որոնք կարող էր ստանալ նրա դուստր Իվանկա Թրամփը, գրում է The New York Times թերթը:
Նշվում է, որ ծանուցումները կապված են եկամուտների հետ, որոնք նա ներկայացրել էր 2017 թվականին հարկային հայտարարագրում: Այդ ժամանակ նա ստացել էր ավելի քան 747 հազար դոլար իրեն պատկանող խորհրդատվական ընկերությունից:
Ինչպես գրում է պարբերականը, դա համապատասխանում է այն գումարին, որը Trump Organization-ը ձեւակերպել է՝ որպես հարկային պահում Հավայիում եւ Վանկուվերում հյուրանոցների կառուցման նախագծի շրջանակում:
Trump Organization-ի գլխավոր խորհրդական Ալան Հարթենը համարում է, որ դա կոմպրոմատ հավաքելու եւս մեկ փորձ է, որն ուղղված է ընկերության վրա ճնշում գործադրելուն: