Տես՝ դու ոնց ես քո գործը անում, ու ամաչիր
«Ժողովուրդ էս ի՜նչ է կատարվում մեր երկրում: Երեկ կեսօրին Գյումրիից դուրս եմ եկել, որ գամ Երևան ու իրիկունվա մթին մի շատ հալի հազիվ հասա: Ճանապարհներին խայտառակություն էր… ոչ մաքրող կա, ոչ էլ, աչքիս, մաքրելու մասին մտածող: Ոդիսևսի Իթակե վերադարձը երևի ավելի բարով-խերով էր, քան մեր անմեղ երթուղայինի վոյաժը: Ճանապարհին երևի մենակ Մեդուզա Գարգոնային չհանդիպեցինք: Էս գիտեք ինչից է՞: Նրանից, որ մեր սևը գնահատող տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը փոխանակ իր գործով զբաղվի, որ մարզերը չկտրվեն մայրաքաղաքից, զբաղված է ինտերնետում Տարոն Մարգարյանի դեմ սևացման ակցիաներ կազմակերպելով: Մի ասող լինի տո այ կապի և տրանսպորտի նախարար, մի հատ տես Տարոնը ոնց ա Երևան մաքրում, դու ոնց ես քո գործը անում ու ամաչի: Ամոթ է, ամոթ»:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահան Ղուկասյանը: