Խորհրդարանական անգործություն. ԼՀԿ-ի նախագիծը չի քննվում ԱԺ որևէ խմբակցության կողմից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի խորհրդարանը, ըստ էության, անգործության է մատնվել, և նույնիսկ այն հարցերը, որոնք հրատապ քննարկում են պահանջում, անտեսվում են ու մոռացության մատնվում:
Ուղիղ 10 օր առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարան էր ներկայացրել «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» նախագիծ:
Այս նախագիծը ոչ միայն չի ընդգրկվել խորհրդարանի օրակարգ, այլ չի էլ քննվել որևէ խորհրդարանական հանձնաժողովի կողմից՝ դրական կամ բացասական եզրակացության արժանանալու համար»::
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: