ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ապացույցներ չունի, որոնք հանրապետականներին թույլ կտան հասնել նախագահական ընտրությունների արդյունքների վերանայմանը
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ապացույցներ չունի, որոնք հանրապետականներին թույլ կտան հասնել նախագահական ընտրությունների արդյունքների վերանայմանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնին հայտարարությանը:
«Այսօր պարզ է, որ Բայդենն ընտրված նախագահն է: Ես չեմ մտածում, թե Թրամփը ապացույցներ ունի անհրաժեշտ թվով նահանգներում ընտրությունների արդյունքները փոխելու համար, որպեսզի հաղթի ընտրիչների կոլեգիայում»,- RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բոլթոնը:
Հաղորդավարը Բոլթոնին հարցրել է հնարավոր իրավիճակի մասին, որի դեպքում ընտրությունների վերաբերյալ գործը կհասնի ԱՄՆ Գերագույն դատարան, որն էլ իր հերթին այն կլուծի հոգուտ հանրապետականի, ինչին Բոլթոնը պատասխանել է, որ «նույնիսկ այն նահանգներում, որտեղ Թրամփը կասկածի տակ է առնում ընտրությունների արդյունքները և մտադիր է վիճարկել, իր համար դժվար կլինի հասնել 270 ընտրիչի ձայնի»:
Բոլթոնը նաև համարում է, որ ԱՄՆ-ում «մայդան» չի լինի: «Ես համարում եմ, որ դրա համար շանսերը զրոյական են… Ես չեմ կարող ասել, որ բռնությունների առանձին գործողություններ չեն լինի, սակայն չեմ համարում, թե կլինի զգալի հակազդեցություն»,- նկատել է նա: