Վան Դեյքը վերսկսել է մարզումները
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքը վերսկսել է մարզումները, հայտնում է Daily Mail-ը:
Վան Դեյքը վերականգնողական վարժություններ է կատարել, սակայն այս տարի նրան չի հաջողվել վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում:
29-ամյա ֆուտբոլիստը ծնկահոդի ծանր վնասվածքը ստացել էր «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության խաղում (2։2) մրցակցի դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման հետեւանքով։
Վան Դեյքն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ: