ԵԱ․ Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է մեկնարկում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է մեկնարկում եւ դուրս մնացել հետագա պայքարից:
73 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը մեկնարկեց որակավորման փուլից, որտեղ մրցակիցը Իտալիայի ներկայացուցիչ Ջիովաննի Էսպոսիտոն էր: 2018թ․ Եվրոպայի չեմպիոնը ամբողջ գոտեմարտի ընթացքում հավասար պայքար էր տանում, սակայն տատամիի մրցավարը երկու նկատողություն տվեց Կարապետյանին: Գոտեմարտի վերջին րոպեին իտալացի ձյուդոիստին հաջողվեց գցում կատարել եւ մեկ միավորի առավելություն ստանալ: Գոտեմարտն ավարվետ 1:0 հաշվով:
Ֆերդինանդ Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում սփոփիչ գոտեմարտի հնարավորություն չստացավ, քանի որ Իտալիայի ներկայացուցիչը եզրափակիչ դուրս չեկավ:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Մակեդիոնիան ներկայացնող Վիկտոր Ստերպուն: Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բասիլը նույնպես առանց մեդալի մնաց՝ պարտվելով բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է: