Հանրապետության հրապարակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացել (Լուսանկարներ)
Հանրապետության հրապարակում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտոերթ էր կազմակերպվել, մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։
Մեծ ավտոբուսներով հրապարակ էին բերվել ոստիկաններ, նրանց թվում՝ նաեւ դիմակավորված հատուկջոկատայիններ, որոնք բռնի ուժով բերման էին ենթարկում քաղաքացիներին։