ՌԴ ԱԻՆ ղեկավարը Ղարաբաղի շուրջ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության միջազգային գործունեության վարչության պետ Վլադիմիր Սոլովիչը բանակցություններ է վարել Ադրբեջանի քաղաքացիական պաշտպանության ուժերի հրամանատար Իլհամ Աբդուլլաեւի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի մարդասիրական բարեկեցության խնդիրները` էլեկտրահաղորդման գծերի, կապի եւ գազատարի վերականգնումը: Կողմերը համագործակցությունը շարունակելու նպատակով փոխանակվել են կոնտակտներով:
Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նմանատիպ հանդիպում էր անցկացրել նաեւ հայկական կողմի հետ: