«System of a Down»-ի նոր երգերը, որոնք նվիրված են Արցախին, գլխավորել են Billboard-ի հարդ-ռոք հիթ-շքերթը
«System of a Down» ռոք խմբի երկու նոր երգերը՝ «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz», գլխավորել են Billboard's Hard rock chart-ը՝ համապատասխանաբար զբաղեցնելով առաջին եւ երկրորդ տեղերը։ Վերջին 15 տարվա ընթացքում սա խմբի առաջին աշխատանքն է. խմբի վերջին սկավառակը՝ «Hypnotize», թողարկվել է 2005թ.-ի նոյեմբերին։
Ըստ Billboard-ի՝ «Land»-ը ԱՄՆ-ում յոթ օրվա ընթացքում, որն ավարտվում է նոյեմբերի 12-ին, զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ լսվելով 2,7 մլն անգամ եւ ներբեռնվելով 5000 անգամ, ըստ Nielsen Music/MRC Data-ի տվյալների։
«Humanoidz»-ը հաջորդում է դրան՝ 1,8 մլն լսում եւ 5000 բեռնում։
Ի դեպ, «System of a Down»-ը երկու նոր երգերի թողարկումից հետո Հայաստանին աջակցելու համար 600 հազար դոլար է հավաքել։