Էրդողանը հայտարարել է «նոր աշխարհակարգում Թուրքիայի առաջատար դիրքի մասին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է «նոր աշխարհակարգում Թուրքիայի առաջատար դիրքի մասին», գրում է Lenta-ն՝ Anadolu-ի վրա հղումով:
Նա նշել է, որ իր երկիրն ունի «անհրաժեշտ հնարավորությունները նոր քաղաքական եւ տնտեսական աշխարհակարգում իր ուժի եւ ազդեցության ընդլայնման համար»: Էրդողանը նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիան «մեծ հաջողությունների է հասել կորոնավիրուսի դեմ պայքարում, քան շատ այլ զարգացած երկրներ»:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկելու մասին նախագահի հրամանագրին: Փաստաթուղթը թույլ է տալիս այդ երկրի տարածքում մեկ տարի ժեմկտով զինվորականների գտնվելը:
Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը հսկելու հարցով համատեղ կենտրոն ստեղծելու համար: Այն կգտնվի Ադրբեջանի տարածքում: Մասնավորապես, կենտրոնում կդիտարկվեն բողոքներ, հարցեր կամ խնդիրներ՝ կապված համաձայնությունների խախտման հետ: