Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 23 610 նոր դեպք է գրանցվել
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական աճը հասել է բացարձակ առավելագույնի` 85 մարզում 24 318 դեպք, վկայում են օպերատիվ շտաբի կողմից ուրբաթ օրը հրապարակված տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նախորդ օրը` հինգշաբթի, գրանցվել է 23.610 նոր դեպք. նոյեմբերի 18-ին գրանցվել էր վարակման 20.985 դեպք: Դրանից առաջ մի քանի օրվա ընթացքում գրանցվել էր օրական ավելի քան 22 հազար նոր դեպք:
Մոսկվայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը բացարձակ ռեկորդ է սահմանել` 6902 դեպք: Գարնանային առավելագույնը, որը գրանցվել էր մայիսի սկզբին, 6 703 մարդ էր: 77 հիվանդ մահացել է, 5 836 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից վերականգնումից հետո:
Երկրում վերջին օրվա ընթացքում մահացել է 461 հիվանդ, ապաքինվելուց հետո դուրս է գրվել 24758 մարդ: Այս պահի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 2 միլիոն 039 հազար 926 դեպք, մահացել է 35 311 մարդ, հիվանդանոցներից դուրս գրվել 1 միլիոն 551 հազար 414 մարդ: Բուժումը շարունակում է 453.201 հիվանդ: