«Նացիստների հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Նյուրնբերգյան դատավարությունների եզրակացությունները մինչ օրս արդիական են»․ Պուտին
Նացիստների հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Նյուրնբերգյան դատավարությունների եզրակացությունները մինչ օրս արդիական են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ria.ru-ն։
«Նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Դրանց գնահատականը տրվել է հենց Նյուրնբերգյան տրիբունալի կողմից»,-ասված է Ռուսաստանի նախագահի՝ «Նյուրնբերգի դասերը» համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:
Պուտինը նաև ընդգծել է, որ Նյուրնբերգյան դատավարությունների ընթացքում սահմանվել է ցեղասպանություն հասկացությունը, որը հիմք է հանդիսացել 1948 թվականին ընդունված Ցեղասպանության դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի համար։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ «Նյուրնբերգի եզրակացություններն այսօր էլ արդիական են»։