Մակրոնը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության համար
Ֆրանսիան պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ Ժառանգության պաշտպանության դաշինքին տրամադրել իր փորձն ու աջակցությունը Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգությաան պաշտպանության համա: Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Լեռնային Ղարաբաղում զենքերը լռել են: Այժմ մենք Հայաստանի, Ադրբեջանի, Մինսկի խմբի մեր գործընկերների հետ աշխատում ենք ժառանգության եւ մշակույթի պահպանման ուղղությամբ, որպեսզի վերականգնենք ամբողջ տարածաշրջանի գանձերն ու հարստությունը»,-նշել է նա: