Ազարը բուժվել է կորոնավիրուսից
Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը բուժվել է կորոնավիրուսից, փոխանցում է Marca-ն:
29-ամյա ֆուտբոլիստը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը բացասական է եղել: Ազարն արդեն կարող է վերսկսել մարզումները թիմի հետ:
«Ռեալում» կորոնավիրուսից բուժվել են նաև բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն ու պաշտպան Էդեր Միլիտաոն:
Մադրիդյան ակումբը պատրաստվում է «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ին: