«Նյուքասլը» դատի է տվել Պրեմիեր լիգային
«Նյուքասլը» ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգային դատի է տվել Սաուդյան Արաբիայից ներդրողներին ակումբի վաճառքի գործարքի խափանման համար, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նյուքասլի» սեփականատեր Մայք Էշլին վարձել է 2 փաստաբանների, որոնք ակումբի շահերը կներկայացնեն դատական գործընթացում: Մայք Էշլիի խոսքով, Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մաստերսի գործողությունները հանգեցրել են նրան, որ գործարքը տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ղեկավարությունն արգելափակել էր «Նյուքասլը» վաճառելու գործարքը՝ չնայած նրան, որ ակումբը ապացուցել էր, որ նոր ներդրողներ կախվածություն չունեն Սաուդյան Արաբիայի իշխանություններից: