«Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես է երկինքը սկսում պայթել». Գևորգ Գրիգորյան
Դերասան Գևորգ Գրիգորյանը պատմել է նախքան պատերազմի սկսվելը Շուշի կատարած այցի մասին։ Դերասանը Facebook-յան էջում մի քանի տեսանյութ ու լուսանկար է հրապարակել ու գրել.
«Սեպտեմբերի 23... Շուշի։
Հունվարից չէի եղել Արցախում կորոնավիրուսի պատճառով, հենց արգելքը հանեցին, սեպտեմբերի 12-ին՝ գիշերը ժամը 2-ի կողմերը, ճամփա ընկա ու գնացի, կարոտել էի ու չէի դիմանում։
Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը, ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես ա երկինքը սկսում պայթել։
Ու հետո նորից երկինքը խաղաղվեց, բայց արդեն Շուշին մենակ թողեցինք, վայրենի ցեղերի հետ, անպաշտպան։ Արդեն, որ չդիմանամ, մենակ կարամ գլուխս պատերին խփեմ...»։