Զախարովա. Կողմերը միմյանց են փոխանցել 385 զոհվածների դիերը Ղարաբաղում
Նոյեմբերի 13-ից հայկական եւ ադրբեջանական կողմերը փոխանակել են ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 դիերը: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ղախարովան:
Նրա խոսքով` նոյեմբերի 13-ից մինչ օրս փոխանցվել է սպանվածների 385 դի: Այս ցուցանիշը ներառում է երկու կողմերի զոհերին:
Զախարովան հայտնել է նաեւ, որ ավելի քան 3 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ. «Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 3 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ` 3054 մարդ»: