Լաչինի միջանցքը՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ֆոտոշարք է հրապարակել
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական ուժերի տեղակայման և գործունեության մասին ֆոտոշարք է հրապարակել:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարող են կրկին Լաչինի միջանցքի միջոցով Ստեփանակերտ մեկնել, իսկ նրանց տեղաշարժի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: