ԱՄՆ առողջապահության նախարարությունը հրաժարվել է աշխատել Բայդենի հետ
ԱՄՆ առողջապահության նախարարությունը նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենի թիմի հետ չի աշխատի այնքան ժամանակ, մինչեւ ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչությունը (GSA) նրա հաղթանակը չճանաչի, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Ալեքս Ազարին։
«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ երբ GSA-ն հաստատի, թե ով է հաղթել, կապահովենք ամբողջական համատեղ մասնագիտական անցում եւ նախապատրաստում։ Մենք հետեւում ենք ղեկավար սկզբունքներին»,- շեշտել է Ազարը։
Politico պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում է հետեւել ձեւականությանը եւ ճանաչել նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակը։
Ռոն Քլայնը, ում Բայդենը մտադիր է նշանակել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչությունը պետք է հավանություն տա հաջորդ շաբաթ իշխանության փոխանցման մեկնարկին։