Մոսկվայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 8000 մարդ է մահացել
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 73 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 8082 մարդ է մահացել:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 526 600 դեպք է գրանցվել, 382 600 վարակակիր ապաքինվել է:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: