Ինչո՞վ է պայմանավորված երիտասարդ մայրերի երեխաների IQ-ի ցածր լինելը
Գիտնականները հաճախ են վիճում այն հարցի շուրջ, թե որն է կնոջ համար ծննդաբերելու իդեալական տարիքը: Ամենատարածված կարծիքն այն է, որ կինը պետք է ծննդաբերի մինչև 35 տարեկանը: Գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ երիտասարդ տարիքում ծննդաբերելն ազդում է երեխայի ինտելեկտի վրա: Դա կապված է նրա հետ, որ ապագա երիտասարդ մայրիկները շատ բան չեն գիտակցում և շատ սթրեսների են ենթարկվում՝ նույնիկս փոքրիկ բաներից: Գիտնականները հետազոտել են մոտ 176 ընտանիք և պարզել են, որ այն ընտանիքներում, որտեղ մայրերը 22 տարեկանից ցածր տարիքում են ծննդաբերել, ապա նրանց երեխաների IQ ցածր է եղել: Իսկ IQ ցուցանիշի ցածր լինելը հիմնականում կապված է մայրերի սթրեսներից և իհարկե ոչ ճիշտ սննդակարգից: