«Արսենալի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով
Լոնդոնի «Արսենալի» բոսնիացի պաշտպան Սեադ Կոլաշինացը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Բոսնիա և Հերցեքովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կոլաշինացի կորոնավիրուսի թեստի պատասխանը եղել է դրական, սակայն ֆուտբոլիստը հիվանդությունը տանում է անսիմպտոմ:
Ինքնամեկուսացման մեջ գտնվելու պատճառով Կոլաշինացը բաց կթողնի Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում մասնակցել է 7 հանդիպման: