UFC նախագահ. Խաբիբը կրկին կմենամարտի
UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը կրկին մենամարտ կանցկացնի UFC-ում:
«Նուրմագոմեդովը կրկին մենամարտ կանցկացնի UFC-ում, հետևաբար Դասթին Պորյե - Քոնոր Մաքգրեգոր մենամարտը չի լինի տիտղոսային»,- Ուայթի խոսքը փոխանցում է MMAFighting-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաբիբ Նուրմագոմեդովին կարող է շնորհվել Ռուսաստանի ազգային հերոսի կոչում:
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը UFC-ում անցկացրել է 29 մենամարտ, տարել 29 հաղթանակ: Ռուսաստանցի մարզիկն արդեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: