ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ 2020 թվականին ԱՊՀ երկրների ուժայինները համատեղ վնասազերծել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 22 բջիջներ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ 2020 թվականին ԱՊՀ երկրների ուժայինները համատեղ վնասազերծել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 22 բջիջներ, որոնք մարդկանց հավաքագրել են արտասահմանում գրոհայինների շարքերի պատրաստման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«2020 թվականին համատեղ ուժերով վնասազերծվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 22 բջիջներ, որոնց անդամները զբաղվել են Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների քաղաքացիների հավաքագրմամբ եւ գրոհայինների պատրաստման օտարերկրյա ճամբարներ փոխադրմամբ»,- հայտնել է Պատրուշեւը ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի բացմանը։
Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից ավելի վաղ հայտնել էին, որ Կազանում ջախջախվել է «Հիզբ ուտ Թահիրիր ալ Իսլամի»-ի ահաբեկիչների բջիջը, քարոզչության եւ հավաքագրման մեղադրանքով ձերբակալվել է 5 իսլամական։