ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվի կողմից Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը մերժելը
Մոսկվան հույս ունի, որ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի քննարկումը մերժելը տարածաշրջանում հակամարտության նոր ալիք չի սադրի: Այս մասին լրագրողների հետ զրույցում, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Հույս ունենք, որ դա չի հանգեցնի նոր ալիքի»,-ասել է նա:
Հարցին, թե արդյոք ԼՂ կարգավիճակի մասին հարցը լուծելու որեւէ մոտավոր ժամկետ կա, դիվանագետը բացասական է պատասխանել: «Ոչ, ժամկետներ չկան»,-ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ կարգավիճակի հարցը շատ զգայուն է: