Ադրբեջանը անկախ ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ընտրելու իր դաշնակիցներին. Պուտին
Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք նա համարում էր Ադրբեջան, նաև ամբողջ համաշխարհային հանրությունն էր համարում ադրբեջանական տարածք: Դե, այդ առումով նա իրավունք ուներ ընտրելու ցանկացած դաշնակից, ով իրեն որոշակի օգնություն կցուցաբերեր այդ հարցում»,- ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Պուտինը նշել է, որ Ադրբեջանը անկախ ինքնիշխան պետություն է և «իրավունք ունի ընտրելու իր դաշնակիցներին, ինչպես հարմար է համարում»: «Ո՞վ կարող է նրան արգելել դա»: