Վթարային ջրանջատում Երևանում նոյեմբերի 18-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 18-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Էրեբունի վարչական շրջանի` Գլինկայի, Լիսինյան, Աճեմյան, Սուվորովի, Բուռնազյան, Միչուրինի, Երկաթգծի, Գետառի, Բեռնակիրների, Խ. Դաշտենցի փողոցի, Նուբարաշեն փողոցի և խճուղու, Մուրացանի 1-30 համարների, Դավիթ Բեկ թաղամասի;
Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 8, 10, 17 համարների, Նար-Դոսի փող. 1-ից-40 համարների, Քրիստափորի փող. 1-ից-15 համարների, Ծխախոտագործների փող. 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3, 4-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: