Զուգահեռ բացահայտում. Ինչու է Փաշինյանը մերժել Պուտինի առաջարկը և անտեսել Օնիկ Գասպարյանի հորդորները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի երեկվա հայտարարությունը, որ պատերազմի չորրորդ օրը ինքը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ հոկտեմբերին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց Փաշինյանը հրաժարվել է ընդունել իր առաջարկը, ապացուցում են, որ հայկական կողմը կարող էր պատերազմը կանգնեցնել մեզ համար ավելի բարենպաստ պայմաններով՝ խուսափելով մարդկային և տարածքային ավելի մեծ կորուստներից:
Թե ինչու վարչապետ Փաշինյանը հաշվի չի առել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հորդորները և մերժել ՌԴ նախագահի առաջարկը՝ կարող է ասել թերևս միայն ինքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: