MLS. Դիեգո Ռոսի Մարաշլյանը՝ տարվա լավագույն երիտասարդ խաղացող
«Լոս Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը ճանաչվել է MLS-ի՝ 2020թ. լավագույն երիտասարդ խաղացող, hաղորդում է MLS-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստն արժանացել էր նաև MLS-ի «Ոսկե խաղակոշիկ» (Golden Boot) մրցանակին, որը շնորհվում է տարվա լավագույն ռմբարկուին: Այս տարի նա 19 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: Մարաշլյանը MLS-ի պատմության ամենաերիտասարդ խաղացողն է, որը գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
MLS-ի կարոնավոր առաջնության արդյունքներով «Լոս Անջելեսը» նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի «Սիեթլի» հետ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Դիեգո Ռոսի Մարաշլյանը հրավիրվում է Ուրուգվայի ազգային հավաքական: Նա ազգային թիմից հրավեր է ստացել նաև Բրազիլիայի ու Կոլումբիայի հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղին մասնակցելու համար: