Լավրովը քննադատել է այն երկրներին, որոնք անտեսել են Սիրիային նվիրված հանդիպումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել Է այն երկրներին, որոնք անտեսել են սիրիացի փախստականներին նվիրված խորհրդաժողովը, որն անցած շաբաթ անցկացվել Է Դամասկոսում:
«Ընդհանուր առմամբ, ըստ մեր գնահատականների, այն երկրները, որոնք ուղարկել Էին իրենց պատվիրակությունները, հաստատել են իրենց շահագրգռվածությունն այն հարցում, որպեսզի սիրիական ճգնաժամը կարգավորվի առանց աշխարհաքաղաքական խաղերը, կոմբինացիաները շահարկելու որեւԷ փորձի, բացառապես ի շահ Սիրիայի ժողովրդի»,-ասել Է նա՝ հանդես գալով Մոսկվայում անցկացված մամուլի ասուլիսում:
«Եվ այն երկրները, որոնք գիտակցաբար այդ խորհրդաժողովն անտեսելու կուրս են վերցրել, որոնք ամեն բան արել են, որպեսզի իրենց դաշնակիցներին պարտադրեն պատվիրակություններ չուղարկել այդ կարեւոր միջոցառմանը, իհարկե, իրենց խղճի վրա, ես կարծում եմ, շատ ծանր մեղք են վերցրել, դեմ են գնացել այս կյանքում ամենագլխավորին, ցանկացած հակամարտությունում գլխավորին, նրանք դեմ են գնացել հասարակ մարդկանց, այս դեպքում՝ հասարակ սիրիացիների շահերին»,-հավելել Է նախարարը, չճշտելով, թե հատկապես որ երկրների մասին Է խոսքը:
Փախստականների վերադարձի հարցին նվիրված միջազգային խորհրդաժողովն անցկացվել Է անցյալ շաբաթ, Դամասկոսում: Նոյեմբերի 12-ին դրա մասնակիցներն ամփոփիչ հայտարարություն են ստորագրել՝ վճռականություն հայտնելով դիմակայել Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտման փորձերին:
Բացի այդ, խորհրդաժողովի մասնակիցներն այն համոզմունքն են հայտնել, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ կարող Է կարգավորվել միայն ՄԱԿ-ի աջակցությամբ՝ հենց սիրիացիների կողմից քաղաքական գործընթացում: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին Սիրիայում եւ Իրաքում հայտարարվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին:
Երկրի առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: Ներկայում առաջին պլանի վրա Սիրիայի քաղաքական կարգավորումն Է, վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: